Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` 1․ Հաստատել Ծաղկաձար համայնքի ավագանու 4-րդ նստաշրջանի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 17 հերթական նիստի օրակարգը՝ 1) Հայաստանի Հանապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին․ 2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 01-ի N 131,132,133 և 134 որոշումների մեջ լրացում կատարելու մասին․ 3) Հայաստանի Հանապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի միջնակարգ դպրոցի պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց, մշտական օգտագործման գույք տրամադրելու մասին․ 4) Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|