|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հոկտեմբերի 2022 թվականի N 168 |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 48 1 -րդ և 76-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետով և հիմք ընդունելով Արեգնազ Ցուլակի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Գուրգեն Դերենիկի Ավետիսյանի դիմումը՝ Առանց մրցույթի կառուցապատման իրավունքով 90 տարի ժամկետով Արեգնազ Ցոլակի Հովհաննիսյանին օգտագործման տրամադրել քաղաք Ծաղկաձոր, Մ․Մկրտչյան փողոց, թիվ 16/3 հասցեում գտնվող, հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված 0.00198 հա մակերեսով /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0021-0139/ համայնքային սեփականություն համարվող հողամասը՝ 25 000/ քսանհինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով: |
Կողմ -7 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ | Դեմ -2 ՂԱՐԻԲՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ | Ձեռնպահ -1 ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|