Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի, 1-ին մասի, 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 13-ի թիվ 89 որոշումը, Ծաղկաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը և Վարուժան Վոլոդյայի Գոգոլյանի դիմումը՝ 1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի, Մեղրաձոր գյուղի 3-րդ փողոցի, 68/5 շենքի, 6 հասցեում գտնվող բնակարանը անհատույց օտարել Վարուժան Վոլոդյայի Գոգոլյանին։ 2․Շենքի կառուցման (սպասարկման) նպատակով տրամադրված հողամասի և շենքի ընդհանուր օգտագործման տարածքի նկատմամբ սեփականատերը ունի համապատասխան բաժնեմասի սեփականության իրավունք։ |