Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածով, Հողային օրենսգրքի 48 1 -րդ և 76-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետով, Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 08-ի թիվ 134 որոշումով և հիմք ընդունելով <<Վիվա Արմենիա>> փակ բաժնետիրական ընկերության դիմումը՝
1. <Վիվա Արմենիա>> փակ բաժնետիրական ընկերությանը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով 10 տարի ժամկետով օգտագործման տրամադրել Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր , Սարալանջի փողոց թիվ 3/4 հասցեում գտնվող, (վկայական համար 14112024-07-0160, կադաստրային ծածկագիր 07-005-0001-0049) Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին դասվող, հատուկ պահպանվող տարածքների , հանգստի համար նախատեսված, 0,002 հա մակերեսով հողամասը: Հողամասի օգտագործման համար սահմանել ամսեկան 50 000 (հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ վարձավճար:
2. <Վիվա Արմենիա>> փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքով օգտագործման պայմանագիր:
3. Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր , Սարալանջի փողոց թիվ 3/4 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 (երեսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին: