Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 նոյեմբերի 2024 թ.

ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 35-րդ հոդվածով, Հողային օրենսգրքի  48 1 -րդ և 76-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետով, Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 08-ի թիվ 134 որոշումով և հիմք ընդունելով <<Վիվա Արմենիա>> փակ բաժնետիրական ընկերության դիմումը՝

1. <Վիվա Արմենիա>> փակ բաժնետիրական ընկերությանը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով  10 տարի ժամկետով օգտագործման տրամադրել Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր , Սարալանջի փողոց թիվ 3/4 հասցեում գտնվող, (վկայական համար 14112024-07-0160, կադաստրային ծածկագիր 07-005-0001-0049) Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին դասվող, հատուկ պահպանվող տարածքների , հանգստի համար նախատեսված,  0,002 հա մակերեսով հողամասը: Հողամասի օգտագործման համար սահմանել ամսեկան 50 000 (հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ վարձավճար:

2. <Վիվա Արմենիա>> փակ բաժնետիրական ընկերության  հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքով օգտագործման պայմանագիր:

3. Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր , Սարալանջի փողոց թիվ 3/4 հասցեում  գտնվող հողամասի պետական գրանցում  և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 (երեսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,  անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Զոհրաբ Բաբախանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner