Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 48 1 -րդ և 76-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետով և հիմք ընդունելով Հակոբ Հակոբյանի դիմումը՝ 1․Համայնքային սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Սարալանջի փողոց 56/7 հասցեում գտնվող,հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված 0,0002 հա / ծածկագիր 07-005-0022- 0612/ հողամասը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով 10 (տաս) տարի ժամկետով օգտագործման տրամադրել Հակոբ Հակոբյանին գովազդ տեղադրելու նպատակով ։ 2․ Սահմանել տարեկան վարձավճար 40 000 ( քառասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ ։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |