Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` 1․Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի 2024 թվականի հունիսի 05-ի թիվ 7 հերթական նիստի օրակարգը․ 1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող մեքենան աճուրդային կարգով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահամանելու մասին․ 2) Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող գույքերը անհատույց մշտական օգտագործման տրամադրելու մասին․ 3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 157-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․ 4) Հայաստանի Հանարապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին․ 5) Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով որպես ընդլայնում օտարելու մասին. 6) Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով որպես ընդլայնում օտարելու մասին․ 7) Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին․ 8) Հյուրանոցային համալիրի կառուցման նախնական համաձայնություն տալու մասին. 9) Ծառայողական մեքենա ձեռք բերելու համաձայնություն տալու մասին․ 10) «Հայաստանի Համայնքների Միություն» իրավաբանական անձանց միությանն անդամակցելու և անդամավճար վճարելու մասին․ 11) Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին․ 12) Հողամասի վարձակալության պայմանագիրը վերակնքելու և տարեկան վարձավճարը վերանայելու մասին 13) Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին ․
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|