| Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  և  Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին  կետի 3-րդ   ենթակետով և հիմք ընդունելով  Արթուր Գառնիկի Մովսիսյանի դիմումը՝ 1. Արթուր Գառնիկի Մովսիսյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն  սեփականության իրավունքով պատկանող  Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Պահլավունյաց փողոց, 88/4 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0020-0121/  0,05 հա,   մակերեսով հատուկ պահպանվող հանգստի համար  նախատեսված  հողամասին կից՝  Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց, թիվ 88/9 հասցեում գտնվող 0,011 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող հանգստի համար  նախատեսված հողամասը։ 2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 1 779 426 (մեկ միլիոն յոթ հարյուր յոթանասունինը հազար չորս հարյուր քսանվեց )  Հայաստանի Հանրապետության դրամ: |