Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ և 10-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի N 599-որոշմամբ ստեղծված <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի >> 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 9 եզրակացությունը և Արտյոմ Յուրիկի Սահակյանի դիմումը 1․Հավանություն տալ՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի, Մարմարիկ գյուղի վարչական տարածքում գտնվող Արտյոմ Յուրիկի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող 0,11 հա մակերեսով / կադաստրային ծածկագիր՝ 07-044-0137-0015/ գյուղատնտեսական, խոտհարք հողատեսքի՝ նպատակային և գործառնական նշանակության հողամսը փոփոխել բնակավայրերի, բնակելի կառուցապատման նպատակային և գործառնական նշանակության հողամասի ։ 2․Հավանություն տալ՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի, Մարմարիկ գյուղի վարչական տարածքում գտնվող Արտյոմ Յուրիկի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող 1,78329 հա մակերեսով / կադաստրային ծածկագիր՝ 07-044-0104-0053/ նպատակային և գործառնական նշանակության՝ գյուղատնտեսական, վարելահող, խոտհարք հողատեսքից 0,223 հա մակերեսով վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների: 3. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակության փոփոխության դեպքում անհրաժեշտ է վճարել հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը: 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |