Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերով, 102-րդ հոդվածի 3.2-րդ և 4-րդ մասերով, <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, 17-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածով՝ 1. Ստեղծել <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2013 թվականի մարտի 20-ի <<Ծաղկաձորի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին>> թիվ 20 որոշումը:
4. Ուժը կորցրած ճանաչել Մեղրաձոր համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 23-ի <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձորի համայնքապետարանի աշխատակազ>>համայնքային կառավարչական հիմնարկ ստեղծելու,<<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձորի համայքապետարանի աշխատակազ>>համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղավնաձորի, Արտավազի, Հանքավանի, Մարմարիկի, Մեղրաձորի համայնքապետարանների գործունեությունը դադարեցնելու մասին>> 67-Ա որոշումը:
|