Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 42 կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի և հիմք ընդունելով 2024 թվականի դեկտեմբերի 12-ին կայացած հանրային լսումների արձանագրությունը 1․ Տալ նախնական համաձայնություն ՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք, Արտավազի բնակավայրի 2-րդ փողոց, 4-րդ նրբանցք 1-ին փակուղի 3 հասցեում գտնվող « Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի միջնակարգ դպրոց » պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի տեղում՝ 1,343033 հա մակերեսով (ծածկագիր՝ 07-017-0001-0008 վկայական ) բնակավայրերի, հասարակական կառուցապատման՝ նպատակային և գործառնական նշանակության հողամասում կառուցել կրթահամալիր։ 2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից |