Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 1-ին մասի 1-ին, 3-րդ կետերի և 71-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 6-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով <<Մեծն Էրիկ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազոր ներկայացուցիչ Կարապետ Սիմոնյանի դիմումը՝ 1. Տալ համաձայնություն Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնքի, Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոց 4-րդ փակուղի 20/1 հասեում գտնվող 0,2502 հա /ծածկագիր 07-005-0008-0336/ մակերեսով, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի, բնակելի կառուցապատման հողամասը փոխանակել <<Մեծն Էրիկ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականություն հանդիսացող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնքի, Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոց 4-րդ փակուղի 20 հասցեում գտնվող 0,2502 հա / ծածկագիր 07-005-0008-0334/ մակերեսով հատուկ պահպանվող տարածքների, բնակավայրերի, հանգստի համար նախատեսված այլ հողեր համարժեք հողամասի հետ՝ հողամասի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու և հողամասը միավորելու նպատակով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |