Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 42 կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16 հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի , հիմք ընդունելով 2024 թվականի մայիսի 02-ին կայացած հանրային լսումների արձանագրությունը 1․ Տալ նախնական համաձայնություն Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր , Մհեր Մկրտչյան փողող 60 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ՔԵՅՋԻԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող 15,0 հա մակերեսով ( ծածկագիր՝ 07-005-0021-0137) հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված ՝ նպատակային և գործառնական նշանակության հողամասում հյուրանոցային համալիրի կառուցման համար։ 2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |