Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N146-Ն որոշման հավելված 2-ը՝
Յուրա Գալստյանին,Աղվանիկ Գալստյանին,Սուրեն Գալստյանին և Սմբատ Գալստյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական N 31052016-07-0036) մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Աղավնաձոր, 3-րդ փողոց, 9 հասցեում գտնվող 0․235 հա մակերեսով հողամասի բաժանման հետևանքով առաջացած (ըստ բաժանման հատակագծի) 0,0827 հա մակերեսով հողամասին (առանձնացվող հատված 1 ) տրամադրել հասցե` մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,գյուղ Աղավնաձոր, 3-րդ փողոց, 9/2 հողամաս, իսկ մնացած 0․1523 հա մակերեսով հողամասին (առանձնացվող հատված 2 ) հասցեն՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,գյուղ Աղավնաձոր, 3-րդ փողոց, 9/1 հողամաս: