Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N146-Ն որոշման հավելված 2-ը՝
Աղավնիկ Սերգեյի Կարաբաջակյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական N 05082025-07-0125) մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք., Վ. Հարությունյան փողոց, 11/14 հասցեում գտնվող 0․0601 հա մակերեսով հողամասի և (սեփականության վկայական N 05082025-07-0124) մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք., Վ. Հարությունյան փողոց, 11/16 հասցեում գտնվող 0․0601հա մակերեսով հողամասի միավորման հետևանքով առաջացած 0․1202 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե` մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,քաղաք Ծաղկաձոր, Վ. Հարությունյան փողոց, 11/14 հողամաս: