2024թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-150-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ (խմբգ 28.12.23 N 2343-Ն) սահմանված կարգի, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ղեկավարի նստավայրում տեղի կունենա Կոտայքի մարզ Ծաղկաձոր համայնք, ք. Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց թիվ 1 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցելու գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ) առաջին հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով +37499991155:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: