Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 37-րդ հոդվածներով՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի <<Արտավազ գյուղի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ կազմակերպության անվանման փոփոխությամբ պայմանավորված՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Մեղրաձոր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 17-ի <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Արտավազ գյուղի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հիմնադրելու մասին>> թիվ 72 որոշման 2-րդ կետը:
|