Այսօր: Չորեքշաբթի, 26 Նոյեմբերի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 նոյեմբերի 2025 թ.

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 84-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշմամբ հաստատված կարգը

1.Հայաստանի Հանապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու` «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկումներ:
2.Հաստատել՝ Հ
այաստանի Հանապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու` «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկման անցկացման վերաբերյալ հայտարարությունը՝ համաձայն հավելվածի: 
3.Ապահովել համայնքապետարանի ինտերնետային կայքում և համայնքի տեղեկատվական կառավարման համակարգում Հայաստանի Հանապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու` «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների հրավերի տեղադրումը, ինչպես նաև համայնքի բնակիչներին օրենքով սահմանված կարգով իրազեկելը: 
4.Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ՝ Նարինե Խաչատրյանի վրա: 
5.Սույն որոշման հսկողությունը վերապահել Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Գարիկ Բադալյանին։ 
6.Հանրային բաց լսումները տեղի կունենան 2025 թվականի դեկտեմբերի 11-ին ժամը 12:00-ին Ծաղկաձորի համայնքապետարանի վարչական շենքում, հասցեն՝  քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրներ 9։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ռիմա Մանուկյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner