Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման պահանջներով ՝ 1․ Վարդան Վրեժի Ջհանգիրյանինուղղակի վաճառքով օտարել Համայնքային սեփականություն հանդիսացող,Հայաստանի Հանրապետության,Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր թիվ 24/2 հասցեում գտնվող, (վկայական N01042025-07-0104, կադաստրային ծածկագիր 07-045-0549-0008) Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, էներգետիկայի համար նախատեսված՝ նպատակային և գործառնական նշանակության 0,211 հա մակերեսով հողամասը` 3 961947 (երեք միլիոն ինը հարյուր վաթսուն մեկ հազար ինը հարյուր քառասուն յոթ) Հայաստանի Հանրապետության դրամով ։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |