Ծաղկաձորի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության կողմից ուղարկված գրության հիման վրա թիվ 40075724 քրեական վարույթի նախաքննության ընթացքում վարչական իրավախախտման փաստ արձանագրելու հիման վրա:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի «Ղշով Աղբյուր» թաղամասի թիվ 18 և 18/1 հասցեներին հարակից ճանապարհները /համայնքային սեփականություն հանդիսացող/ քաղաքացի Արամ Դանիելյանի կողմից ապօրինի, ինքնակամ կառույցի միջոցով փակել է, այսինքն կատարել է իրավախախտում, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի /հետայսու՝ Օրենսգիրք/ 154-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն որի սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արարքներից մեկը պետությանը համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կատարելը հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազարապատիկից մինչև երկու հազար հինգ հարյուրապատիկի չափով:
Հարուցված վարչական վարույթի լսումների վերաբերյալ ծանուցվել է փոստային առաքման եղանակով: Վարչական վարույթի լսումների ընթացքում Ա. Դանիելյանի կողմից ապամոնտաժվել է ինքնակամ կառույցը: Իրավախախտնման վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է Օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է քաղաքացի Արամ Դանիելյանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 33-րդ հոդվածով , 154-րդ հոդվածի 3-րդ մասով , 219.1-րդ, 252-րդ, 281-րդ, 282-րդ և 305-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ , 58-60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ղեկավարին կից վարչական հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 24-ի և հուլիսի 07-ի թիվ 1 և թիվ 1ա արձանագրությունները .
1. Քաղաքացի Արամ Դանիելյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք, 2 000 000/ երկու միլիոն / ՀՀ դրամ գումարի չափով:
2. Տուգանքի վճարումը կատարել սույն որոշման ստացման պահից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում հետևյալ հաշվեհամարին . 900125002114
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում քաղաքացի Արամ Դանիելյանին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 /երեսուն/ օրվա ընթացքում, իսկ դատական կարգով ՝ երկամսյա ժամկետում: