2022 թվականի N_ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, <<նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
- Հաստատել Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի 2022 թվականի կառուցվածքը՝ համաձայն հավելված 1-ի:
- Հաստատել Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների 2022 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելված 2-ի:
- Առաջարկել Ծաղկաձոր համայնքի ղեկավարին` համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու նպատակով սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազորված պետական կառավարման մարմին։
- Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։
- Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր կամայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի <<Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների 2022 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 123 որոշումը:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|