Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Ծաղկաձոր համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 22-ի << Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները հաստատելու մասին>> թիվ 102 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետի <<Ծաղկաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի <<Ծաղկաձորի քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> բառերով
2) որոշման թիվ 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: |