Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` 1․ Հաստատել համայնքի ավագանու 3-րդ նստաշրջանի 2023 թվականի ապրիլի 7-ի թիվ 5 հերթական նիստի օրակարգը՝ 1) Գումարները վերադարձնելու մասին։ 2) Ծաղկաձոր համայնքի 2023 թվականի առաջին եռամսյակի բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին։ 3) Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին ։ 4) Ծաղկաձոր համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին։ 5) Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող մեքենաները աճուրդային կարգով օտարելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահամանելու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |