Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 23․1-ին կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 146-Ն որոշումը՝
1. <<ԷԼԻՍՈՆ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը /գործունեության հասցեն` Ծաղկաձոր համայնք, Գրիգոր Մագիստրոս փողոց, թիվ 6/ տրամադրել 2025 թվականի ընթացքում Ծաղկաձոր համայնքի անվանումը որպես ֆիրմային անվանման տարր օգտագործելու թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: