Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին թիվ 698-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով սեփականատեր <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ>>ՀԿ-ի լիազոր ներկայացուցիչ Արայիկ Կեսոյանի դիմումը, «Գեոլենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասերի հատակագծերը`
1. Կատարել Ծաղկաձոր համայնք,քաղաք Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց, 35/4 հասցեում գտնվող <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ>>ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող, միավորման արդյունքում առաջացած 591.44707 հա մակերեսով, (07-005-0030-0114,0115 կադաստրային ծածկագրերով) հողամասի սահմանների և երկրաչափական տեսքի ուղղումը:
2. Քանի որ հողամասերի գծային չափերը նախկինում սխալ են պատկերվել, հիմք ընդունել և հաստատել փաստացի օգտագործվող տարածքի չափագրման հիման վրա «Գեոլենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված հատակագծերը:
3.Սույն որոշումը ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում, իրավունքի պետական գրանցում կատարելու համար: