Այսօր: Հինգշաբթի, 23 Հունվարի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 հունվարի 2025 թ.

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշումով և հիմք ընդունելով «ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի հունվարի 21-ի դիմումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի    հունվարի 15-ի N 1/փ-16 եզրակացության և Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 8-ի համար 27 որոշման հիմքով գրանցված  N 23072024-07-0064 սեփականության վկայականը՝

1. Կատարել ուղղում Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից տրված 2023 թվականի մայիսի 16-ի թիվ 37 ճարտարապետահատակագծային առաջադրանքում և լրացված վերնագրում օբյեկտի անվանումը ուղղել և շարադրել <<բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառացում>> բառակապակցությամբ:

2.Ճարտարապետահատակագծային առաջադրանքի «1» կետը ուղղել և շարադրել «բնակավայրերի բնակելի կառուցապատման համար» նախադասությամբ:

3․ Ճարտարապետահատակագծային առաջադրանքի մնացած կետերն ու բովանդակությունը թողնել անփոփոխ։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արա Մեսրոպյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner