Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականիմայիսի 26-իթիվ 550-Նորոշման 1-ին կետի, 1-ին, 3-րդ և 7-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Դավիթ Արմեն Հայրապետյանի դիմումը 1․ Դավիթի Արմենի Հայրապետյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Հանքավան 1-ին թաղամաս 18 բնակելի տուն հասցեում գտնվող 0,295 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-039-0017-0003, վկայական N 16032023-07-0009) մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման՝ նպատակային և գործառնական նշանակության հողամասին կից՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Հանքավան 1-ին թաղամաս 18/1 հողամաս հասցեում գտնվող 0,03241 հա ( կադաստրային ծածկագիր՝ 07-039-0017-0024, վկայական N 24052024-07-0087) մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող ՝ բնակավայրերի, բնակելի կառուցապատման՝ համար նախատեսված՝ նպատակային և գործառնական նշանակության հողամասը։ 2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 608563 ( վեց հարյուր ութ հազար հինգ հարյուր վաթսուն երեք) Հայաստանի Հանրապետության դրամ: 3․ Հողամասի օտարումը իրականացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։ |