Ղեկավարվելով <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով, 13-րդ հոդվածով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածով՝ 1. Հաստատել Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում աղբահանության իրականացման և սանիտարական մաքրման կարգը և սխեման՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 25-ի <<Ծաղկաձոր համայնքում աղբահանության իրականացման և սանիտարական մաքրման կարգը և սխեման հաստատելու և Ծաղկաձոր համայնքի ավագանու 2014 թվականի մարտի 18-ի թիվ 17-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 81-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |