Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N146-Ն որոշման հավելված 2-ը՝
Արսեն Ավետիքի Բառսեղյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական N 30122024-07-0106) մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մարմարիկ, 4-րդ փողոց, 3-րդ փակուղի, 6 հասցեում գտնվող 0.02392 հա մակերեսով հողամասի բաժանման հետևանքով առաջացած (ըստ բաժանման հատակագծի) 0,00598 հա մակերեսով հողամասին (բաժանվող հատված 1 ) տրամադրել հասցե` մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,գյուղ Մարմարիկ, 4-րդ փողոց, 3-րդ փակուղի, 6/1 հողամաս , իսկ մնացած 0․01793 հա մակերեսով հողամասին (բաժանվող հատված 2) հասցեն՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,գյուղ Մարմարիկ, 4-րդ փողոց, 3-րդ փակուղի, 6 հողամաս: