Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 48․ 1-րդ, 74-րդ և 76 –րդ հոդվածներով՝ և հաշվի առնելով այն հանգամաքը, որ նշված հողամասը ընգրկված է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում և հիմք ընդունելուվ համայնքի ղեկավարի առաջարկությունը 1․ Թույլատրել՝ համայնքային սեփականություն հանդիսացող , Հայաստանի Հանրապետություն , մարզ Կոտայք , համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր Ծաղկունյաց Խաչիկ Մուրադյան փողոց 5/13 հասցեում գտնվող 0,00453 հա մակերեսով հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված հողամասը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով՝ 90 / իննսուն/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել։ 2. Մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրվող հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գին սահմանել 40 000 ( քառասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |