|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 մայիսի 2024 թվականի N 79 |
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ և 10-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 54-րդ և 60-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024թվականի ապրիլի 26-ի N 1/փ-125 եզրակացությունը և « Ծաղկաձորի սպորտային համալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը 1․Հավանություն տալ՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի, Ծաղկաձոր քաղաքի Գլխավոր մարզահամալիր թաղամաս 81 մասնաշենք 3 հասցեում գտնվող, « Ծաղկաձորի սպորտային համալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 0,6009 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 07-005-0026-0936) հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված՝ նպատակային և գործառնական նշանակության հողամասը փոփոխել բնակավայրերի, բնակելի կառուցապատման նպատակային և գործառնական նշանակության հողամասի: 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից |
Կողմ -7 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|