Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 54-րդ և 60-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023թվականի դեկտեմբերի 11-ի N 1/փ-451 եզրակացությունը և Ռամելա Հակոբյանի դիմումը
1․ Հավանություն տալ՝ ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի, Ծաղկաձոր քաղաքի վարչական տարածքում գտնվող, Ռամելա Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող, Անտառային 2-րդ թաղամաս 4/15 հասցեում 07-005-0026-0901 կադաստրային ծածկագրով և 0,5948 հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված նպատակային և գործառնական նշանակության հողամասը փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման նպատակային և գործառնական հողամասի: 2․ Սույն ոշոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |