Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1.Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով հետևյալ ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը՝ 1) Ծաղկաձոր համայնքի կարիքների համար գրեյդեր մեքենայի ձեռքբերում՝ հավելված 1 2) Ծաղկաձոր համայնքի կարիքների համար համակցված ճանապարհային մեքենայի ձեռքբերում ՝ հավելված 2 3)Ծաղկաձոր համայնքի ՝ Ծաղկաձոր բնակավայրի Պահլավունյաց փողոցի կապիտալ վերանորոգման ՝ասֆալտապատման և մայթերի կառուցման աշխատանքներ՝ հավելված 3․ 4) Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցում՝ հավելված 4․ 5) Ծաղկաձոր համայնքի Փյունիկ բնակավայրի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի կապիտալ վերանորոգման՝ ասֆալտապատման աշխատանքներ հավելված 5․ 6) Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցում․՝ հավելված 6․ 7) Ծաղկաձոր համայնքի Փյունիկ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցում՝ հավելված 7 8) Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի 4-րդ փողոցի և 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի կապիտալ վերանորոգման՝ ասֆալտապատման աշխատանքներ՝ հավելված 8։ 9) Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում ՝հավելված 9։ |