Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2025 թվականի հունիսի 23-ի № 01/05/05954-2025 գրությունը
1․ Ծաղկաձոր համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 18-ի « Ծաղկաձորի համայնքապետարանի համայնքային ծառայության մրցութային ևատեստավորման հանձնաժողովի կազմը հաստատելու և համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 10-ի N 440 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 748 որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2.Հանձնարարել աշխատակազմի քարտուղար՝ Գարիկ Բադալյանին` 20 օրյա ժամկետում հրավիրել համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգային նիստ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։