|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 սեպտեմբերի 2022 թվականի N 145 |
<<ՉԵՍՍ ՄՈՒԴ>> ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՑ ՄՐՑԱՇԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 74-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի թիվ 5-Ն հրամանով սահմանված հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և <<Հայաստանի Շախմատի ակադեմիա>>-ի տնօրեն Սմբատ Լպուտյանի գրությունը՝ 1․ Աջակցել Ծաղկաձոր քաղաքում Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 08-ը անցկացվող <<Չեսս Մուդ>> շախմատի միջազգային բաց մրցաշարին։
2․ Հայաստանի շախմատի ակադեմիային տրամադրել դրամական աջակցություն՝ 200 000 /երկու հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամի չափով։ |
Կողմ -10 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ | Դեմ -2 ՂԱՐԻԲՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ | Ձեռնպահ -1 ՄԵԼՈՅԱՆ ԱՐԹՈՒՐ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|