Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5․1-րդ կետի, պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 1-ի N 1358-Ն որոշման հավելվածի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 2025 թվականի ապրիլի 04-ի N ԱՎ/26․2/10575-2025 գրությունը․ 1․ Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի մասհանումների ծախսման 2025 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |