Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ հիմք ընդունելով՝ Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N143-Ն որոշման հավելված 2-ը, Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 171 որոշումը և 2025 թվականի մարտի 06-ի թիվ 10 արձանագրությունը`
-
Ռուբեն Արշավիրի Վարդանյանին օտարել համայնքային սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 17102024-07-0144, կադաստրային ծածկագիր 07-017-0042-0032), համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազ 1-ին փողոց 1-ին փակուղի 7 հասցեում գտնվող ,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, բնակավայրերի , բնակելի կառուցապատման համար նախատեսված 0,02897 հա մակերեսով հողամասը 650 000 (վեց հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամով:
- Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազ 1-ին փողոց 1-ին փակուղի 7 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 (երեսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:
- Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազ 1-ին փողոց 1-ին փակուղի 7 հասցեում գտնվող հողամասի չափագրական աշխատանքներ կատարելու համար վճարումը կազմել է 14 500 (տասնչորս հազար հինգ հարյուր ) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125002049 հաշվեհամարին:
-
Ռուբեն Արշավիրի Վարդանյանի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
|