Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստի օրակարգը՝
1) Ծաղկաձոր համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին:
2) Ծաղկաձոր համայնքի ավագանու խմբակցություններ ստեղծելու մասին:
3) Ծաղկաձոր համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերը սահմանելու մասին:
4) Մեղրաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 70-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
5) Ծաղկաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 09-ի N 64 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
6) Ծաղկաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |