Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` 1. Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների քանակական կազմը սահմանել ավագանու 5 անդամներից: 2. Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցույթային և ատեստավորման հանձնաժողովների անհատական կազմում ընդգրկել համայնքի ավագանու ներքոհիշյալ անդամներին`
1) Ոսկան Եղիազարյան,
2) Արմենուհի Առաքելյան,
3) Ռուզաննա Պետրոսյան,
4) Գոհար Հովհաննիսյան,
5) Գրիգոր Ղարիբյան
3. Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 25-ի <<Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմերը որոշելու մասին>> թիվ 83 որոշումը և Մեղրաձոր համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 23-ի <<Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի մասին>> թիվ 65 -Ա որոշումը:
|