Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> 2008 թվականի հունիսի 10-ի Հայաստանի Հանրապետության օրենքով և Արմեն Սուրիկի Հովակիմյանի, Ասյա Արմենակի Մարգարյանի, Ռուզաննա Արմենի Հովակիմյանի և Արտակ Արմենի Հովակիմյանի համատեղ դիմումը և <<ԳԵՈԼԵՆԴ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, հողամասում առկա շինությունների պահպանումը չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ՝
1․Ճանաչել Արմեն Սուրիկի Հովակիմյանի (ծնված 16.04.1962թ), Ասյա Արմենակի Մարգարյանի (ծնված 01.08.1953թ), Ռուզաննա Արմենի Հովակիմյանի(ծնված 23.07.1983թ) և Արտակ Արմենի Հովակիմյանի (ծնված 06.06.1985թ) սեփականության իրավունքը մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց թիվ 38 հասցեում գտնվող , մինչ 2001 թվականի մայիսի 15-ը տիրապետվող և փաստացի առկա 0.15377 հա ընդհանուր մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասի /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0008-0021/ և դրա վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը օրինական կառուցված բնակելի նշանակության 230,83 քմ ընդհանուր մակերեսով շինությունների նկատմամբ՝ որպես օրինական տիրապետվող գույք:
2.Հողամասի սահմանները որոշվում են լիցենզավորված որակավորող <<ԳԵՈԼԵՆԴ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չափագրված և Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:
3.Սույն որոշումը ներկայացնել ՀՀ կադաստրի կոմիտե՝ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար: