Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 42 կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16 հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի , հիմք ընդունելով 2024 թվականի մարտի 13-ին կայացած հանրային լսումների արձանագրությունը: 1. Տալ նախնական համաձայնություն «ԱՄ ԱՐՏ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի վարչական տարածքի Թեժագետ տեղամասում նեֆելինով հարուստ սիենիտների հաշվարկված պաշարների վերականգման երկրաբանահետախուզական ուսումնասիրության 2024-2026 թվականների ծրագրի շրջանակներում աշխատանքներ իրականացնելու համար։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |