Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 48 1-րդ և 74-րդ, 77-րդ և 78-րդ հոդվածներով՝ Մրցութային կարգով կառուցապատման իրավունքով 99 տարի ժամկետով օգտագործման տրամադրել Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը՝
1) Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր, Սարալանջի 4-րդ փակուղի, թիվ 14 հասցեում գտնվող, 0․06 հա մակերեսով, հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասը՝ տարեկան 100 000 /մեկ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ մեկնարկային վարձավճարով,
2) Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 17/2 հասցեում գտնվող, 0․0032 հա մակերեսով, հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասը, տարեկան 35 000 /երեսունհինգ հազար Հայաստանի Հանրապետության դրամ մեկնարկային վարձավճարով։
|