Այսօր: Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 504
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մայիսի 2025 թվականի N 504

ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՊԻ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման  մասին» օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 896 որոշմամբ և հիմք ընդունելով «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական  ընկերության լիազոր ներկայացուցիչ Հակոբ Բերբերյանի դիմումը`

1.«Վիվա Արմենիա»  փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, ք․ Ծաղկաձոր, Սարալանջի փողոց թիվ 3/4 հասցեում գտնվող, հողամասի կառուցապատման իրավունքով պատկանող 0,002 հա մակերեսով հողամասի վրա մինչև 20 քառ.մ մակերեսով ոչ հիմնական բջջային կապի կայանի տեղադրման թույլտվություն:

2. Սահմանել, որ ոչ հիմնական բջջային կապի կայանը անհրաժեշտ է տեղադրել հողամասի սահմաններում, այն պետք է լինի հանելու կամ տեղափոխելու համար ապամոնտաժվող տարրերից հավաքվող կամ տարածական կայունություն ունեցող ամբողջական միավոր` բացառելով շինարարական աշխատանքներում թաց պրոցեսը, կապված տեղանքի առանձնահատկության հետ, կարող են կատարվել տեղանքին կապելու, հողին ժամանակավորապես ամրացնելու աշխատանքներ, ոչ հիմնական բջջային կապի կայանը հանելու կամ տեղափոխելու դեպքում պետք է վերականգնվի հողի մակերևույթը, դրա բարեկարգման ծածկույթը: Այդ ոչ հիմնական բջջային կապի կայանի տեղադրման, տեղափոխման, հողի ծածկույթի վերականգնման հետ կապված բոլոր ծախսերը կրում է ոչ հիմնական բջջային կապի կայանի սեփականատերը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner