Ղեկավարվելով <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 8-րդ մասով, հոդվածի <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064 -Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 1/փ-240 եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնքի, Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցի 73 հասցեում գտնվող՝ <<ՍԱՏՈՒՐՆԱՎԱՆ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 3,759125 հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների հանգստի համար նախատեսված հողամասը (կադաստրային ծածկագիր 07-005-0016-0226, վկայական N 19062023-07-0155) 3,759125 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |