Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 սեպտեմբերի 2024 թ.

ԱԶՆԻՎ ՎԱՐԱԶԴԱՏԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն  որոշման պահանջներով և հիմք ընդունելով Ազնիվ Վարազդատի Գալստյանի դիմումը`

1.Ազնիվ Վարազդատի Գալստյանին օտարել Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, ք․ Ծաղկաձոր, Գ․ Մագիստրոսի փողոց 13/5 հասցեում գտնվող, (վկայական համար 16092024-07-0179, կադաստրային ծածկագիր 07-005-0026-0974) Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, բնակավայրերի, հասարակական կառուցապատման համար նախատեսված 0,01007 հա մակերեսով հողամասը՝ 1 628 984 /մեկ միլիոն վեց հարյուր քսանութ հազար ինը հարյուր ութսունչորս/ Հայաստանի Հանրապետության դրամով որը անհրաժեշտ է վճարել 900125002122 հաշվեհամարին  և իր կողմից կառուցված 96,57 ք.մ. հասարակական, 99,7 ք․ մ․ բնակելի արտաքին մակերեսով շինությունները ՝ 3 745 346 / երեք միլիոն յոթ հարյուր քառասունհինգ հազար երեք հարյուր քառասունվեց/ Հայաստանի Հանրապետության դրամով , որը անհրաժեշտ է վճարել 900125003484 հաշվեհամարին:

2․Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Գ․ Մագիստրոսի փողոց 13/5 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում  և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 ( երեսունվեց հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ,  անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին :

3. Ազնիվ Վարազդատի Գալստյանի հետ կնքել շինության և հողամասի օտարման պայմանագիր:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայկ Բաբայան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner