Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ և 7-րդ ենթակետերով՝ 1. Գայանե Հարությունի Գասպարյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Ծաղկաձոր համայնք, Պահլավունյաց փողոց թիվ 75 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 01022016-07-0053, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0016-0172) 0,2999 հա մակերեսով հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասին և հողամասի վրա ամրակայված 1176,58 քմ մակերեսով շինությանը կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց թիվ 75/1 հասցեում գտնվող, 0,088 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 04082021-07-0056, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0016-0219):
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 9 252 144 (ինը միլիոն երկու հարյուր հիսուներկու հազար հարյուր քառասունչորս) ՀՀ դրամ: |