Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Նազելի Աղվանի Թովմասյանի դիմումը՝
1. Նազելի Աղվանի Թովմասյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Խ․Մուրադյան փողոց թիվ 12/1 հասցեում գտնվող 0,06 հա, մակերեսով /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0026-0735/ հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասին կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր քաղաք, Խ․Մուրադյան փողոց թիվ 12/3 հասցեում գտնվող, 0,06 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասը ։
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 9 705 960 (ինը միլիոն յոթ հարյուր հինգ հազար ինը հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ: