Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով, հիմք ընդունելով Շավարշ Բարեղամի Վարդանյանի դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում հողամասի նպատակային նշանակության փոփոխության, հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական լուծումների փոփոխության, չի փոփոխվում գլխավոր հատակագծով սահմանված կառուցապատման հերթականությունը, հողամասը չի առնչվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին,չի գտնվում օրեսնդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքում, նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դասակարգմամբ բարձր և բարձրագույն ռիսկայնության օբյեկտների կառուցման համար, նախատեսված չէ պետական բյուջեի(այդ թվում` պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար՝
1.Շավարշ Բարեղամի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք., Սարալանջի փողոց 4-րդ փակուղի թիվ 6 հասցեում գտնվող 0,47888 հա մակերեսով հողամասից 0,17056 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերից փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման:
2. Նշված փոփոխությունը կատարել նաև Ծաղկաձոր համայնքի կադաստրային քարտեզում: