Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին օրենքի>> 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Անհատ ձեռնարկատեր Հրանտ Մարտիրոսյանի գրությունը՝ 1. Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Ծաղկունյաց հրապարակի տարածքը 3 ամիս ժամկետով տրամադրել վարձակալության անհատ ձեռնարկատեր Հրանտ Մարտիրոսյանին՝ ամանորյա տոներին և ձմռան ամիսներին կարուսելներ և ատրակցիոններ տեղադրելու և շահագործելու նպատակով։
2. Տարածքի տրամադրման համար սահմանել վարձավճար՝ ամսական 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով։ |