Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հաստատել համայնքի ավագանու 2019 թվականի հոկտեմբերի 09-ի թիվ 10 հերթական նիստի օրակարգը՝
- Ծաղկաձոր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 104-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
- Ծաղկաձոր համայնքի 2019 թվականի երրորդ եռամսյակի բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին:
- Ծաղկաձոր համայնքի ավագանու 2019 թվականի մայիսի 02-ի թիվ 31 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
- Ծաղկաձոր համայնքի սեփականություն համարվող հողամասերը աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին:
- <<Ծաղկաձորի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման գույք տրամադրելու մասին:
- <<Դու մենակ չես>> մարդասիրական հասարակական կազմակերպությանը դրամական աջակցություն տրամադրելու մասին:
- Չորացած ծառերը հատել թույլատրելու մասին:
- Գումար վերադարձնելու մասին:
- <<Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության բակը վերանորոգելու և մարզահագուստ ձեռք բերելու համաձայնություն տալու մասին:
|